Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր 2004թ.-ի հուլիսից իրականացնում է “Շահերի պաշտպանության ուսուցում” ենթածրագիրը, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 7-ին Իջևան քաղաքում կազմակերպվեց “Շահերի պաշտպանություն” թեմայով երրորդ մեկօրյա ուսուցումը: Ուսուցմանը մասնակցեցին ՀՀ Տավուշի մարզում գործող 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսուցումը անցկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է “Շահերի պաշտպանություն” թեմայով ևս երկու ուսուցումներ կազմակերպել նաև Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների համար: