2004թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը կիրականացվի Ամերիկյան իրավաբնների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագիրը: Նշված ժամանակահատվածում, “Ղըրղըզստանի իրավաբաններ” ասոցիացիայի գործադիր տնօրեն` Դիլյարա Մուլյուկբաեւան, եւ ասոցիացիայի վարչության անդամ` Շամարալ Մայչիեւը, Բելոռուսիայում եւ ԱՊՀ-ում կազմակերպությունների զարգացման հարցերով խորհրդատու Ալլա Կոսի մասնակցությամբ, կգնահատեն “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության գործունեության երկու ուղղություն: Գնահատումը նպատակ ունի որոշելու բնակչության իրավագիտակցության եւ իրավական տեղեկատվության բարձրացման ուղղությամբ ՀԵԻԱ կատարած աշխատանքի իրական չափերը:
Հոկտեմբերի 18-ին գնահատող թիմի անդամները հանդիպեցին եւ հարցազրույցներ ունեցան ՀԵԻԱ փոխնախագահ` Դավիթ Աբգարյանի, գործադիր տնօրեն` Արտակ Սարիբեկյանի, վարչության անդամներ` Արտյոմ Փիլոյանի, Լիանա Հարությունյանի, Լուսինե Աբգարյանի, անդամներ` Մարատ Ատովմյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Անահիտ Մարտիրոսյանի, Գեորգի Իսոյանի, ինչպես նաեւ իրավաբան ուսանողների բաժանմունքի վարչության անդամներ` Լյուդվիգ Դավթյանի, Միհրան Գալստյանի, Խաչիկ Հարությունյանի, Արամազդ Կիվիրյանի եւ Շուշանիկ Վարդանյանի հետ: