Հոկտեմբերի 20-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում անցկացվեց սեմինար նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության “Քաղաքացիների կանոնակարգի” քննարկմանը: Սեմինարը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Փրայսուոթերհաուզքուփերի կողմից իրականացվող “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի աշխատանքներին մասնակցեց և աշխատանքային խմբերից մեկը ղեկավարեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը: Սեմինարի ընթացքում մշակվեցին և ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ, որոնք հետագայում կներառվեն ՀՀ Առողջապահության նախարարության “Քաղաքացիների կանոնակարգի” վերջնական տարբերակում: