Մասնակցություն “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի առաջին ընթերցման ներկայացված տարբերակի քննարկման աշխատանքային հանդիպմանը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ռազմավարական նպատակներից է հանդիսանում Հայաստանում փաստաբանության ինստիտուտի զարգացումը և փաստաբանության օրենսդրական դաշտի բարեփոխումները: Այդ պատճառով ՀԵԻԱ-ի ղեկավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում, սերտ համագործակցելով ՀՀ-ում գործող երկու փաստաբանների միությունների, ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոխորհրդի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի փորձագետների հետ, պարբերաբար մասնակցում է “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի նախագծի բոլոր քննարկումներին և օրենքի նախագիծը հարստացնում ՀԵԻԱ-ի կողմից պատրաստած առաջարկներով: 2004թ.-ի հոկտեմբերի 20-ին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի առաջին ընթերցման ներկայացված տարբերակի քննարկման աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ-ում գործող երկու փաստաբանների միությունների, ՀՀ արդարադատության նախարարության, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցեց և առաջարկներով հանդես եկավ ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: