2004թ.-ի հոկտեմբերի 19-ին և 20-ին շարունակվեց Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագրի իրականացումը: Հոկտեմբերի 19-ին գնահատող խմբի անդամներ` “Ղըրղըզստանի իրանաբաններ” ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիլյարա Մուլյուկբաեւան և վարչության անդամ Շամարալ Մայչիեւը հանդիպել և հարցազրույցներ են անցկացրել Ամերիկայի Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնություն (ABA CEELI) հայաստանյան ներկայացչության փաստաբան Նարինե Գասպարյանի, PricewaterhouseCoopers կազմակերպության միջազգային փորձագետ Քարլ ՈՒլբրիխտի, Project Harmony կազմակերպության հասարակայնության հետ կապերի համակարգող Սիրանուշ Վարդանյանի և “Արեգ 73” հասարակական կազմակերպության նախագահ Գերասիմ Բարսեղյանի հետ: Հարցազրույցների ժամանակ, հիմնականում խոսվեց ՀԵԻԱ գործունեության` անվճար իրավաբանական խորհրդատվություն տալու, ինչպես նաև այդ գործունեության ընթացքում հասարակության մոտ իրավական տեղեկատվության բարձրացման մասին: Հանդիպումների ժամանակ կողմերն անդրադարձան նաև դոնոր կազմակերպությունների ֆինանսավորած ծրագրերին և ՀԵԻԱ-ի կողմից այդ ծրագրերի իրականացման արդյունավետությանը:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 20-ին գնահատող խումբը հանդիպեց ՀՀ Փաստաբանների միության նախագահ` Միշա Փիլիպոսյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար` Ձոնիկ Մարգարյանի, Միջազգային փաստաբաների միության կոլեգիայի նախագահ` Տիգրան Ջանոյանի և Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման Դեպարտամենտի (DFID) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արա Հովսեփյանի հետ: Հարցազրույցների ընթացքում, հիմնականում խոսվեց այն մասին, թե ՀԵԻԱ-ն ինչպես է իրեն դրսեւորում որպես գործընկեր, միասնական ինչպիսի ծրագրեր են իրականացվել և ինչ արդյունք են տվել այդ աշխատանքները:
Ըստ գնահատող խմբի, աշխատանքային առաջին երեք օրերի ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել: