2004թ.-ի հոկտեմբերի 21-ին և 22-ին Ամերիկյան իրավաբնների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագիրի շրջանակներում գնահատող խումբ հարցազրույց անցկացրեց ՀԵԻԱ շահառուներ Սամվել Վահրամյանի, Ռոզա Խաչատուրովայի և Նորբետ Փիլթոյանի հետ: Շահառուները գնահատող խմբին ներկայացրեցին այն խնդիրները, որոնք լուծելու ակնկալիքով դիմել էին ՀԵԻԱ գրասենյակ: Ներկայացրեցին այն փաստաբաններին, ովքեր իրենց անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել, և թե որքանով էր այդ խորհրդատվությունը նպաստել իրենց խնդիրները լուծելուն: Գնահատող խմբի, “Որքանո՞վ բարձրացավ Ձեր իրավական տեղեկատվության մակարդակը` ՀԵԻԱ-ում ստացած իրավաբանական խորհրդատվության արդյունքում” հարցի պատասխանը հնչեց այսպես.
-ՀԵԻԱ-ում ինձ տված իրավաբանական անվճար խորհրդատվութան արդյունքում, – ասաց Նորբետ Փիլթոյանը, – օրենքների մասին, իմ ներկայացրած խնդրի շրջանակներում, իմ տեղեկություններն ավելացան մոտ 95%-ով:
Ընդհանուր առմամբ գնահատող խումբը գոհ էր շահառուներից, քանզի նրանք ներկայացրեցին այն ամենը, ինչը հետաքրքրում էր խմբին:
Այնուհետև գնահատող խումբը զրուցեց ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող իրավաբաններ` Գևորգ Գյոզալյանի և Լիանա Հարությունյանի հետ: Նրանք, գնահատող խմբին ներկայացրեցին տրամադրած անվճար իրավաբանական խորհրդատվությունների վիճակագրական տվյալները և պատասխանեցին գնահատող խմբին հետաքրքրող այլ հարցերին:
2004թ.-ի հոկտեմբերի 22-ին գնահատող խումբը` մեկնեց ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի Գյումրու գրասենյակ` ՀԵԻԱ մարզերում իրականացվող ծրագրերին ծանոթանալու և ՀԵԻԱ Գյումրու գրասենյակի ղեկավարության, աշխատակիցների և շահառուների հետ հարցազրույցներ անցկացնելու համար:
Նրանք հանդիպեցին ՀԵԻԱ Գյումրու գրասենյակի ղեկավար` Օհան Գևորգյանի, գրասենյակի աշխատակից` Արմենուհի Սավդալյանի, ուսանողներ` Մարինե Գևորգյանի և Վարդուհի Հովհաննիսյանի, շահառուներ` Հասմիկ Եղիազարյանի և Վանուհի Գասպարյանի հետ: Հարցազրույցների ընթացքում կրկին շոշափվեցին նույն հարցերը:
Հյուրերը հիացած էին Երևան-Գյումրի ճանապարհով և ասացին, որ երբեք չեն կարող մոռանալ Հայաստան կատարած իրենց այցելությունը, այստեղի բնությունը, հայկական խոհանոցը և հատկապես հյուրասեր ու բարի մարդկանց: