Քննարկվեց ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի նախագիծը

2004թ.-ի հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքը: Նույն օրը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ առաջին ընթերցմամբ ընդունված “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկման աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ-ում գործող երկու փաստաբանների միությունների, ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցեց և առաջարկներով հանդես եկավ ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Կ.Զադոյանի կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները (որակավորման հանձնաժողովի կազմի փոփոխության կատարում` վեց փաստաբան, մեկ դատավոր, մեկ իրավաբան գիտնական և ՀՀ արդարադատության նախարարության մեկ ներկայացուցիչ, նախկին յոթ փաստաբան, երկու դատավոր, երկու իրավաբան գիտնական և ՀՀ արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչների փոխարեն, ՀՀ փաստաբանների պալատի վերահսկիչ հանձանաժողովի փոխարինում արտաքին աուդիտով, ոչ պետական կազմակերպություններում, որպես իրավաբան աշխատած տարիները փաստաբանի հավակնորդի համար աշխատանքային ստաժ համարելը, ՀՀ փաստաբանների պալատի անդրանիկ նիստի հրավիրումը պալատի տարեց փաստաբանի, այլ ոչ թե ՀՀ Վճռաբեկ Դատարանի նախագահի կողմից, դատական ներկայացուցչության իրականացումը փաստաբանների կողմից, բացառությամբ այն անձանց, ովքեր օրենքի հիման վրա հանդիսանում են օրինական ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ առաջարկներ) ներառվեցին երկրորդ ընթերման ներկայացվելիք նախագխի տարբերակում: ՀԵԻԱ-ի կողմից ներկայացված և օրենքի նախագխում տեղ գտած բոլոր առաջարկները մոտ ապագայում կհամակարգվեն և կտեղադրվեն ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքում: Քննարկման ընթացքում վերջնական որոշում չընդունվեց միայն հանրային պաշտպանության և հանրային պաշտպանի գրասենյակի վերաբերյալ: