Ավարտվեց “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը: Սահմանված ժամանակահատվածում` 2004թ.-ի նոյեմբերի 10-ին ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից նախորոք գրանցված 22 ուսանողներից, գիտաժողովի կազմակերպչին գրավոր զեկույց է ներկայացրել 11 ուսանող: Մասնակիցների գրավոր զեկույցները 2004թ.-ի նոյեմբերի 11-ին ուղարկվել են սահմանադրական իրավունքի մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2004թ.-ի նոյեմբերի 25-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: