Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի դրամական միջոցների համակարգող Էդուարդ Մանուկյանը և ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի գանձապետ Խաչիկ Հարությունյանը 2004թ.-ի նոյեմբերի 22-ից 23-ը մասնակցեցին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանի գրասենյակի (ABA/CEELI) կողմից կազմակերպված “Միջոցների հաթայթումը և կազմակերպության կենսունակության ապահովումը” դասընթացին: Դասընթացին մասնակցեցին նաև ՀՀ մի շարք իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական բաժանմունքների իրավաբանական կլինիկաների, ինչպես նաև իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը վարեց ABA/CEELI-ի կազմակերպությունների զարգացման խորհրդատու Մարիա Հովումյանը:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան տարբեր աղբյուրներից միջոցների հայթայթման և կազմակերպության կենսունակության ապահովման ժամանակակից եղանակներին, կատարեցին ուսուցողական վարժություններ ու հանձնարարություններ: