2004թ.-ի դեկտեմբերի 5-ին “Երևան” հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական 6-րդ համաժողովը: Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2002թ.-ից մինչև 01.12.2004թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, գույքի օգտագործման և ֆինանսական հաշվետվությունը: Համաժողովի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ ընտրվեց Կարեն Զադոյանը, փոխնախագահ` Դավիթ Աբգարյանը, պատասխանատու քարտուղար` Նարինե Կարապետյանը, վարչության անդամներ` Արծրուն Միրզոյանը, Արշավիր Խալափյանը, Գարիկ Հայրապետյանը և Լուսինե Աբգարյանը: Համաժողովը քննարկեց նաև կազմակերպչական մի շարք հարցեր: Համաժողովի ավարտին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նորընտիր ղեկավարության անունից համաժողովի մասնակիցներին տրվեց հյուրասիրություն, որի ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներին բաժանվեցին անդամության նոր վկայականներ: