Կայացավ Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի “Դատական համակարգ” աշխատանքային խմբի երկրորդ նիստը

2004թ.-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի “Դատական համակարգ” աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Քննարկվեց աշխատանքային խմբի աշխատակարգը, առաջիկա ամիսների աշխատանքային պլանը և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: