Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ռազմավարական պլանի վերնայման սեմինար

2004թ.-ի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2004 – 2006 թվականների ռազմավարական պլանի ամենամյա վերանայման սեմինար: Վերանայման գործընթացը կազմակերպվեց և անցկացվեց Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատու Մարիա Հովումյանի կողմից: Նրան աջակցեիցին ՀԵԻԱ-ի անդամներ Ռոբերտ Գրիգորյանը, Լիանա Հարությունյանը և Միհրան Գալստյանը: Ռազմավարական պլանի վերանայման սեմինարին մասնակցեցին կազմակերպության շուրջ 30 անդամներ, կամավորներ, աշխատակազմի անդամներ, մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր փաստաբաններ` դիտորդի կարգավիճակով:
Ռազմավարական պլանի վերանայման արդյունքների ամփոփման արդյունքում հաստատվեց, որ ՀԵԻԱ-ն ճշգրտորեն իրականացնում է իր ռազմավարական պլանով նախատեսված նպատակները, 2005թ.-ի ընթացքում նույնպես շարունակելու է դրանց իրականացումը և այս առումով նոր փոփոխություններ չեն կատարվելու ՀԵԻԱ-ի 2004 – 2006 թվականների ռազմավարական պլանում: Նախատեսվում է, որ 2005թ.-ի սկզբին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2004 – 2006 թվականների ռազմավարական պլանի 2005թ.-ի վերանայման հաշվետվությունը կտեղադրվի ՀԵԻԱ-ի վեբ կայքում: