Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի կողմից կազմակերպված խաղաղ երթ

ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված ՙԿասալս ենդ Ասոշիեյթս՚ Ինք. ընկերության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում իրականացնում է ՙԻջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում՚ ծրագիրը:
Հայաստանում գործող տասնմեկ նմանատիպ կենտրոններից առաջինը գործարկված Տավուշի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի հետ համատեղ Իջևան քաղաքում սույն թվականի հուլիսի 7-ին ժամը 14.00-ին կազմակերպվեց խաղաղ երթ: Կազմակերպած երթի հիմնական նպատակն էր հանրությանը մասնակից դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին և իրազեկել քաղաքացիներին իրենց խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին: Խաղաղ երթի մասնակիցները կոչ արեցին հանրությանը մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին և կանխել հնարավոր կոռուպցիանª իր բոլոր դրսևորումներով:

Խաղաղ երթի ընթացքում ավելի քան 50 մասնակիցներ, որոնց թվում էին ԵՊՀ ուսանողներ, Տավուշի ՇՊԱԿ-ի կամավորներ, հակակոռուպցիոն պաստառներով անցան քաղաքի փողոցներով և տարածեցին մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան չորս հազար տեղեկատվական թերթիկներ:

Երթի ավարտից հետո երթի մասնակիցները այցելեցին նաև Մակարավանք: Հայ միջնադարյան այս եզակի կոթողի շրջակայքում, Տավուշյան գեղանի բնության գրկում տեղի ունեցավ կարճատև քննարկում ՙԵրիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի՚ թեմայով: