Սույն թվականի օգոստոսի 21-ին Շահերի պաշտպանության և աջակցության Տավուշի կենտրոն այցելեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչը:
Դեսպանի այցի հիմնական նպատակն էր անձամբ ծանոթանալ կենտրոնի աշխատանքներին և գործունեությանը, ինչպես նաև կենտրոնի կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմներին: Տավուշի ՇՊԱԿ-ի ղեկավար Վահագն Թամրազյանը ողջունելով դեսպանին համոզմունք հայտնեց, որ վերջինիս այցը ևս կնապստի կենտրոնի հեղինակության բարձրացմանը և նրա արդյունավետ գործունեությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ փոխ կոնսուլ Լորա Քոնաուեյը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական/տնտեսական բաժնի տնտեսագիտության մասնագետ Սիլվա Երզնկյանը, ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան և կենտրոնի աշխատակիցները:
Դեսպան Յովանովիչը կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց գրասենյակում, ծանոթացավ կենտրոնի աշխատակազմի հետ և աշխատանքային պայմաններին: Այնուհետև, տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում դեսպանին հակիրճ ներկայացվեց կենտրոնի կողմից կատարված աշխատանքները կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերի բացահայտման ուղղությամբ, և պատասխանվեց դեսպանին հետքրքրող հարցերին: Մեկ ժամից ավելի տևած իր այցի ընթացքում տիկին Յովանովիչը անձամբ զրուցեց Շահերի պաշտպանության և աջակցության Տավուշի կենտրոնի չորս շահառուների հետ և տեղեկացավ նրանց հուզող հարցերին: ՙԵս գիտեմ, թե որքան դժվար է ձեր աշխատանքը, գործ ունենալ բազմաբնույթ խնդիրներ ունեցող տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ: Տավուշի մարզի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք՚.- ասաց դեսպանը հրաժեշտից առաջ:
Հայաստանում գործող տասնմեկ նմանատիպ կենտրոններից առաջինը գործարկված Տավուշի մարզի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը գործարկվում է ՙՇահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Տավուշի մարզում՚ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի: