02.09.2010 թ-ին ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդուրնարան այցելեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչը: Հանդիպմանը ներկա էր նաև Թալինի Ընդունարանի և Արագածոտնի ՇՊԱԿ-ի ներկայացուցչները:
Այցի նպատակը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված ՙԿասաս Ընդ Ասոշիեյթ՚ Ինք. ընկերության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Թալինի ընդունարանի գործունեությանը, նվաճած ձեռքբերումներին և գրանցված հաջողություններին անձամբ ծանոթանալն էր: Տիկին դեսպանին, մասնավորապես հետաքրքրում էր Ընդունարան դիմող շահառուների հիմնական խնդիրները և դրանց հետագա ընթացքը, շահառուների սոցիալական խումբը և տարիքային պատկանելությունը,ինչպես նաև Ընդունարանի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը հասարակության համար:
Հարկ է նշել, որ սա տիկին Յովանովիչի թվով 4-րդ այցն էր ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ: