ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Երևան քաղաքի հակակոռուպցիոն կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ազգային Ժողովից, ՀՀ արդարադատության նախարարությունից և այլ պետական մարմիններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ԶԼՄ-ներ։ Օրհնության խոսքով կենտրոնի բացման արարողությունը սկսվեց «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Արթենյանի օրհնությամբ։ Կենտրոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, որն իր խոսքում փոխանցելով ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական խոսքը, կարևորեց կենտրոնի կողմիցիրականացվող հակակոռուպցիոն գործողությունները, և հույս հայտնեց, որ դրանք կխթանեն կոռուպցիայի նվազեցմանը։ ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, որը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով, նշեց, որ ՇՊԱԿ-ների հետ համագործակցությունն ստացել է իր ամրագրումը դատախազության կոլեգիայի որոշմամբ` հաղորդելով դրանց կազմակերպաիրավական տեսք։ Այնուհետև հավելեց, որ դատախազությունը ՇՊԱԿ-ները դիտարկում է որպես կապող օղակ հասարակության և իրավապահ մարմիններ միջև, ինչը հիմնված է երկողմ, ակտիվ համագործակցության վրա։ ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն դոկտոր Չիմա Յատինդերը կարևորելով Երևանում հակակոռուպցիոն կենտրոնի բացումը, ընդգծեց, որ կոռուպցիան այնպիսի խնդիր է, որն առնչվում է բոլոր բնագավառներին, հասարակության բոլոր շերտերին։ Իսկ նման կառույցների գործունեությունը հասարակության համար հանդիսանում է որպես օգնող ևս մի օղակ։ Ավարտվելով իր խոսքը, դոկտոր Չիման շնորհակալություն հայտնեց բոլոր ներգրավված կողմերին և կենտրոնի աշխատակիցներին` մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք։ Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը եզրափակեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ նշելով, որ կենտրոնը հետևելով իր որգեդրած արժեքներին փորձելու է անել հնարավորը վերականգնելու քաղաքացիների խախտված իրավունքները, և հորդորելու նրանց հավատալու, որ իրենց իրավունքները կարող են պաշտպանվել սեփական երկրում` առանց միջազգային ատյանների դիմելու։