2012թ. մարտի 16-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Երևանի ՇՊԱԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անմիջական մասնակցությամբ, երիտասարդության շրջանում Երևանի ամենասիրելի վայր ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ակումբում կազմակերպվել էր միջոցառում` «Հակակոռուպցիոն ուրբաթ երկերո» խորագրով: Միջոցառումը իր տեսակի մեջ յուրաօրինակ էր և նախադեպը չունեցող. մեկ երեկոյի ընթացքում համատեղվել էր աշխատանքային քննարկումը և հետաշխատանքային երեկոն հանգիստը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ՀՀ դատախազության, ՀԵԻԱ-ի, ՀԱՇԱ-ի, ՇՊԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ողջ երեկոյի ընթացքում մասնակիցները վայելեցին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաների հիմնադիր անդամ, ԱՄՆ ՄԶԳ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար, փաստաբան Կարեն Զադոյանի կողմից պատրաստված «ՄՈԽԻՏՈ» կոկտեյլը, և միաժամանակ զրուցեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներից և «Հայաստանն առանց կոռուպցիայի» տեսլականից:Ակումբի մյուս մասում Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը միջոցառման մասնակիցների հետ, «Ոչ թե սկսել բարոյական սկզբունքներից և կոռուպցիան արմատախիլ անելու ամենալավագույն մտադրությունների քարոզից, այլ ապրել նման լավագույն մտադրություններին համապատասխան» այս կարգախոսով, ինտերակտիվ մեթոդներով քննարկեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» նորաստեղծ շարժման հզորացման գաղափարները և խնդիրները: Միջոցառման ընթացքում մասնակիցներն իրենց լուծումներն էին գրանցում «Կոռուպցիան, որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորում», «Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորում, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծում», «Հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորում» նախապես առանձնացված խնդիրների շուրջ, որոնք ամփոփվեցին շարժման հզորացման գաղափարներում:
Երեկոյի վայրը պատահական չէր ընտրված, քանի որ թեև աշխատանքային մթնոլորտին, նման միջավայրում մասնակիցներն առավել անկաշկանդ էին, ազատորեն արտահայտեցին իրենց գաղափարներն ու մտորումները, որոնք էլ ավելի հետաքրքիր դարձրեցին միջոցառումը:
Երեկոյի վայրը պատահական չէր ընտրված, քանի որ թեև աշխատանքային մթնոլորտին, նման միջավայրում մասնակիցներն առավել անկաշկանդ էին, ազատորեն արտահայտեցին իրենց գաղափարներն ու մտորումները, որոնք էլ ավելի հետաքրքիր դարձրեցին միջոցառումը: