2014 թ. հուլիսի 21-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ ԻՀԱ-ն խորհրդում ձեռք է բերել հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ: Վերջինս հնարավորություն է տալիս՝ տեղեկացված լինելու ՄԱԿ-ի ՏՍԽ-ի նիստերի նախնական օրակարգերի մասին, ինչպես նաև դիմելու Գլխավոր քարտուղարին ՏՍԽ-ի նախնական օրակարգերում այլ հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներով: ԻՀԱ-ն, ի թիվս այլ առավելությունների, նաև իրավունք է ստացել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հանդիպումներին ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննայի և Ժնևի գրասենյակներում նշանակելով իր պաշտոնական ներկայացուցիչներին: