Սույն գրքույկը 2010 թվականի դեկտեմբերին կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» գիտաժողովի մասնակից իրավաբան ուսանողների զեկույցների ժողովածուն է: Ժողովածուի մեջ զետեղված են ուսումնական նյութեր, որոնք վերաբերվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, դրանից բխող պետությունների պարտավորությունների վերլուծությանը, կարևորագույն նախադեպերին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգին, դատարանի լիազորություններին և այլն: Գրքույկում տեղ են գտել գիտաժողովի լավագույն 4 մասնակիցների գրավոր զեկույցները: