ԶԵԿՈՒՅՑ. «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները (ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգի հատված), 2011
Սույն զեկույցում զետեղված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում, ՔԿԱԳ տարածքային բաժինների ծառայություններից օգտվող քաղաքացիների հետ անցկացված ստանդարտացված հարցազրույցի միջոցով սոցիոլոգիական հետազոտության, ինչպես նաև զուգահեռաբար ՔԿԱԳ տարածքային բաժիններում ՀԵԻԱ մոնիթորինգային ցանցի դիտորդների կողմից իրականացված դիտորդական առաքելության և նույն ժամանակահատվածում իրականացված քաղաքացիական կացության ակտերի գրացման ծառայությունների ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրության վերլուծության արդյունքները: