Սույն ուսումնասիրության նպատակն է պարզել, թե ինչպիսի կազմակերպություններ են ներգրավված անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին են նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծավալները, որ մարզերում են գործունեություն իրականացնում այդ կազմակերպությունները, շահառուների ինչ խմբերի են սպասարկում և այլն:
Ուսումնասիրությունում վերլուծվում են նաև անվճար և վճարովի իրավաբանական ծառայությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքի բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված կազմակերպությունների ուսումնասիրությունը իրականացվել է ՀԵԻԱ-ի աշխատանքային խմբի, իսկ սոցիոլոգիական հարցումն ու դրա արդյունքների վերլուծությունը՝ Հայկական Սոցիոլոգիական Ընկերակցության կողմից: