Սույն գրքույկում զետեղված են 2004 թվականի նոյեմբերին կայացած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի հինգ լավագույն զեկույցները, որտեղ հեղինակների կողմից վերլուծվում են գործող Սահմանադրության և ներկայացված սահմանադրական նախագծերի թերություններն ու բացթողումները, բացասական և դրական կողմերը: Ժողովածուն ներառում է իրավաբան ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են սահմանադրաիրավական առանձին դրույթներին և ինստիտուտներին: