Թիվ 3 լրատուն տեղեկատվություն է պարունակում 2005 թ.-ի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին հայաստանյան թիմի մասնակցության, փաստաբանության մասին հանրապետական 2-րդ գիտաժողովի, ՀՀ փաստաբանների պալատի կազմավորման կապակցությամբ ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ: Այստեղ տեղ են գտել գիտական վերլուծություններ կոռուպցիայի, մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) մասին: «Իրավաբան ուսանող» լրատուի այս համարում զետեղված են նաև ներպետական և միջազգային կյանքին առնչվող օգտակար նորություններ: