Սույն թվականի օգոստոսի 14-ից 15-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայանալիք «Տեղեկատվության մատչելիության ապահովումը պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների բնագավառում» սեմինարը կամփոփի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից իրականացվող «Տեղեկատվության տարածում» ենթածրագիրը:
Սեմինարին կմասնակցեն ՀՀ Առողջապահության, Կրթության, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2004թ. փետրվարից իրականացվող «Տեղեկատվության տարածում» ենթածրագրի հիմնական նպատակն է հանրությանը տեղեկատվություն հաղորդել առողջապահության, կրթության և աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում ՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Ենթածրագիրն ՀԵԻԱ կողմից իրականացվում է ՓրայսուոթերհաուսՔուփեր կազմակերպության «Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում:
Ենթածրագիրն իրականացվել է հիմնականում երեք ուղղություններով՝
ա/ բնակչությանն իրավաբանական խորհրդատվության մատուցում առողջապահության, կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում ՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ
բ/ վերը նշված հանրային ծառայությունների վերաբերյալ 16 ռադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում հանրային ռադիոյով
գ/ վերը նշված հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների պատրաստում, հրատարակում և տարածում Հայաստանի տարածքում:
Մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ լրացուցիչ տեղեկություն, որի համար կարող եք դիմել Անուն Ազգանուն–ին, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00, հեռ. 540199; ֆաքս. 580299; Էլ.փոստ [email protected]m:
Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199