Երեւանում կայացել Է Կոռուպցիայի դեմ պայքարի ԱիշազգայիՆ օրվան Նվիրված մրցանակաբաշխություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտրիր կոռուպցիայի շղթան։ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կայացել են մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ։ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն։

«Աոմենւսոես»–հ փոխանցմամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագյփ ղեկավար Կտրեն Ձադոյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան ն. հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած Է շուրջ 350 հանրային խմբերից՝ աշխարհի տարբեր երկրների կառավարություններին կոչ Է անում լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին։
«2014 (թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր տարի էր, մենք նոր փով ենք անցնում, մշակում ենք նոր ոսւզմավսւրոկ»յոմւ, մշակում ենք նոր հակակոոոսցցիոն մարմնի հայեցակարգս հաստատելու ենք այդ մարմնի ստեղծման մասին որոշումն այս տարի»,– նշեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Հայաստանում Եվրուգական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Սեղինա Նավարոն ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
Ողջույնի խոսքերին հաջորդեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։
Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված Էին 3 անվանակարգերում՝ տարվա քաղաքացի, լրագրող ե. քաղաքացիական հասարակության կազմակերպություն։
Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում ե գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի* հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը։ Կոռուպցիոն երևույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռևիզոր» Էջի լրագրողներ Աերգեյ Աարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն* հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին։
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ,–ին։ ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրագեկ է, իսկ նրա իրավունքները ՝ պաշտպանված:

https://armenpress.am/arm/news/787178/erevanum-kayacel-e-korupciayi-dem-payqari-mijazgayin.html