70-ից ավելի հասարակական կազմակերպություններ միավորում են իրենց ուժերը` երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նրանք ստեղծում են հակակոռուպցիոն կոալիցիա: Նախատեսում են տարբեր ոլորտներում մշտադիտարկումներ իրականացնել, քննարկումների արդյունքում կազմել առաջարկությունների փաթեթ ու ներկայացնել համապատասխան պետական մարմիններին:
Հակակոռուպցիոն ծրագրի հիմնական նպատակը ոլորտում բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների դերը բարձրացնելն է: Երևանի և մարզերի կազմակերպությունների ներկայացուցիչները վստահ են` հաջողության կհասնեն միասին գործելու դեպքում: Լևոն Ներսիսյանը ղեկավարում է հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, ասում է, իրենց ոլորտն ամենախոցելիներից մեկն է:
Մինչև 2016-ը կոալիցիան մարզերում և Երևանում մոնիթորինգներից բացի կազմակերպելու է իրազեկման դասընթացներ: