Հայաստանում լուրջ խնդիր է կոռուպցիա երևույթը և իրավիճակը վերահսկելու համար ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: Ծրագիրը տևողությունը երեք տարի է, բյուջեն կազմում է 650.000 եվրո։ «Կոռուպցիայի դեմ պայքարում միայն իշխանությունների կամքը դեռ բավարար չէ, այստեղ նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն է պետք, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այդ խնդիրը»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում » ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ԶԼՄ-ներին օգնել ավելի ակտիվորեն ներառելու կոռուպցիայի դեմ պայքարում:
«Ունենք թիրախ դրույթներ` առաջինը` հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության անդամները, և երկրորդը` ապօրինի հարստացման քրեականացումն է, քաղաքացիական հասարակության անդամներս, պետք է այն օրակարգային դարձնենք իշխանությունների համար, որովհետեւ նմանատիպ կառուցակարգերի ստեղծումը բանաձև է նաև կոռուպցիայի վերացման համար»,-ասաց Կարեն Զադոյանը: