ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ն ընդդեմ կոռուպցիայի

2014թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինար: Միջոցառման նպատակն էր Շիրակի և Արագածոտնի մարզերի քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ) և ԶԼՄ-ներին ներկայացնել ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական պատասխանատու Անլեսանդրո Զանոտան խոսեց հասարակական ոլորտում կոռուպցիայի համատարած երևույթի և Հայաստանում դրա դրսևորման մասին. «Հայաստանի համար կոռուպցիան մեծ խնդիր է: Այնուամենայնիվ, Հայաստանի կոռուպցիայի ընկալման գործակիցը բավականին բարձր է, այն, ըստ 2013թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսի, 175 երկրների ցանկում 94-րդ տեղ ում է: Հակակոռուպցիոն քաղաքականության և օրենքի պատշաճ ու արդյունավետ օգտագործումը երկրի գերակա նպատակներից են: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն ուրախ է աշխատել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կատարելագործելու կենտրոնական և մարզային մակարդակներում»:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ և ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը մատնանշեց ծրագրի ռազմավարական ուղղությունները, այն է՝ խթանել ՀԿ-ների դերը հակակոռուպցիոն պայքարում և կառավարության 2012-2016 թթ. դատական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում: Նա նաև նշեց, որ ստեղծվելու է անկախ հակակոռուպցիոն մարմին:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն հակակոռուպցիոն դասընթացներ, որոնց նպատակն է օգնել ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի և տեղեկատվության տարածման ազատության ոլոտրում առկա խնդիրներին:
Հետագայում կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ հասարակական մոնիթորինգի և դրա պատշաճ իրականացման համար:
Երեք տարի տևողությամբ այս ծրագրիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:

https://eunewsletter.am/hy/eu-armenia/csos-and-media-against-corruption