Սեմինար-հանդիպում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում

2014թ-ի հունվարից «Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-կողմից իրագործվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: Ստեղծվելով 1995թ-ին՝ ասոցացիան նպաստում է Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Վանաձորում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող սույն ծրագրի իրազեկման սեմինար, որին մասնակցում էին Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործացության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն և «Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը: Վերջինիս հավաստմամբ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության զարգացման և կայացման գործում:

https://www.youtube.com/watch?v=3aYyl8YKAcQ