Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հայաստանի ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը: Այն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ կոռուպցիոն և այլ բացասական երևույթները նվազեցնելու ճանապարհով: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվի դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային և ընթացակարգային առաջարկություններ:
Ծրագրի հիմնական նպատակն է նաև նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը:
Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդներն այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները և արձանագրելու հնարավոր խախտումները:
Հիշեցնենք, որ Հայաստանի արադադատության նախարար Հրայր Թովմասյանը փետրվարի 28-ի առավոտյան ժամը 9.00-9.30-ի սահմաններում այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին:
Մուտքի դուռը փակ է եղել, աշխատակիցներից որևէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին:
https://news.am/arm/news/49786.html