8-րդ ռադիոհաղորդում նվիրված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին»

Հակիրճ բովանդակություն. “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները” ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 5 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման սկզբում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ամփոփեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները, որոնք հիմնականում վերաբերվում էին սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և կիրառմանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման ու վճարման կարգերին և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ-ին կատարված փոփոխություններին: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը պատասխանեց ունկդիրներից ստացված հարցերին:
Ռադիոհաղորդում