«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի վերջնական արտաքին բովանդակային (ծրագրային) գնահատման մրցույթ

2022 թվականի դեկտեմբերի 8-ից Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ղեկավար կազմակերպություն), «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ը և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ը համատեղ կոնսորցիումով  իրականացնում են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը։ 

Ծրագրի հիմնական նպատակն է՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին: Ծրագրի առանձնահատուկ նպատակն է` նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության ուժեղացված մասնակցությանը։ 

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) վերջնական արտաքին բովանդակային (ծրագրային) գնահատման մրցույթ:
Մրցույթում հաղթած անձի հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected], նամակի թեմայի տողում նշելով՝ ««Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի արտաքին գնահատում»: 
Մրցույթի վերաբերյալ հարցեր և պարզաբանումներ ունենալու դեպքում դրանք կարող եք ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026թ.-ի նոյեմբերի 20-ը, Երևանի ժամանակով` ժամը 17։00-ը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:

Մրցույթի մանրամասները և փաստաթղթերը ներկայացված են ստորև։

Հրավեր,

Տեխնիկական առաջադրանք,

Հայտը,

Հայտարարությունը,

Շահերի բախման բացակայության մասին հավաստագիր: