Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների բարելավմանը, հակակոռուպցիոն քաղաքականության շարունակականությանն ու միջազգային համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել է 2026 թվականի ընտրություններից հետո արձանագրված խնդիրների և ԵԽԽՎ վերջնական զեկույցի հիման վրա ընտրական օրենսդրության և պրակտիկայի անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ Կոալիցիայի հայտարարությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023–2026 թվականների գործողությունների ծրագրի ավարտին, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությունը Արդարադատության ոլորտի բարեփոխումների հաջորդ ռազմավարության մեջ ներառելու հարցին։
Քննարկվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) Իրականացման վերանայման մեխանիզմի վերաբերյալ քաղաքացիական հասարակության գլոբալ կոալիցիայի բաց նամակին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միանալու հարցը։
Նիստի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, և գույքագրվել խորհրդի հետագա անելիքներին։