Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիաննա Ավագյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության առաջնահերթություններին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի վերաբերող թեմաներ։

Քննարկումների ընթացքում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մասնագիտական դիտարկումները՝ անդրադառնալով քննարկվող ուղղությունների բարելավմանն ու քաղաքացիական հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը։

Մասնավորապես, կարևորելով պետական կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության շարունակականությունն ու բովանդակային ներգրավվածությունը՝ ընդգծվել է քննարկումների միջոցով մասնագիտական առաջարկությունների ներկայացման և դրանց հետագա ընթացքի ապահովման նշանակությունը։

Նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հետագա քննարկման և դրանց հնարավոր հաշվառման վերաբերյալ նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը։