Սեպտեմբերի 18-ին հիբրիդային ձևաչափով տեղի է ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում ամփոփվել և հաստատվել են Ասոցիացիայի 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների գործունեության և Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի հաշվետվությունները, քննարկվել են անդամության և անդամավճարների հետ կապված հարցեր։
Անդրադարձ է կատարվել նոտարական ծառայությունների որակի և հասանելիության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոտարական համակարգի նկատմամբ մոնիտորինգի և վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը։
Առանձին քննարկվել են Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում դատական, կադաստրային և համայնքային մարմինների միջև համակարգման բացակայության հետևանքով քաղաքացիների առջև առաջացող խոչընդոտները։
Խորհուրդը որոշել է քարտեզագրել այդ ոլորտներում առկա խնդիրները և դրանց հիման վրա ձեռնարկել գործնական քայլեր՝ ուղղված ծառայությունների որակի, հասանելիության, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը։