Իրավաբանի ներգրավումը պետք է սկսվի բիզնեսի սկզբնական փուլից՝ ռիսկերը կանխելու համար․Մարիամ Զադոյան

Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի՝ Legal expo 2026-ի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում «Գործարարության իրավաբանական սպասարկումը՝ արդյունավետությունն ու առավելությունները» թեմայով։

Ելույթով հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Legal Alliance» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ Մարիամ Զադյանը։

Նա ընդգծեց, որ ժամանակակից բիզնես միջավայրում իրավաբանի ներգրավումը չպետք է սահմանափակվի միայն խնդիրների առաջացման փուլով, այլ պետք է սկսվի դեռևս գործարքների նախապատրաստման և բանակցությունների սկզբնական փուլից։ Նրա խոսքով՝ իրավական աուդիտը և հակակոռուպցիոն աուդիտը կարևոր գործիքներ են բիզնեսի ռիսկերը վաղ փուլում բացահայտելու և կանխարգելելու համար։

Մարիամ Զադյանը մատնանշեց, որ հայկական գործարար միջավայրում դեռևս առկա է պրակտիկա, երբ խոշոր գործարքները կնքվում են առանց իրավաբանի լիարժեք ներգրավման, ինչը հետագայում հանգեցնում է իրավական բարդությունների և ֆինանսական կորուստների։