Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Մարգարիտ Ամյանն ընտրվել է ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ

2026 թվականի մայիսի 5-ին տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը։
Ժողովի ընթացքում որպես թեկնածու ներկայացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Մարգարիտ Ամյանը։
Քվեարկության արդյունքում ԻՀԱ անդամն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։