2026 թվականի ապրիլի 15-ին Երևանում անցկացվեց ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ Միջոցառումը միավորել էր պետական կառույցների, եվրոպական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։
Հանդիպման մեկնարկին ուղջույնի խոսքով հանդես եկան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ -Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորենան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ (EESC) Ստեֆանո Պալմիերին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերը և պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը։
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի երկխոսության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարման և մշտադիտարկման խորագրով նիստին ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս, (տեսաուղերձ), Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ընթացքում անցկացվեցին մի քանի պանելային քննարկումներ։ Առաջինում անդրադարձ կատարվեց Քաղաքացիական հասարակության, ԵՄ-ի, վերջինիս անդամ պետությունների և ՀՀ կառավարության միջև համագործակցություն ն ուղղված արդարադատության
ոլորտի բարեփոխումների իրականացման։ Պանելում զեկույցով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, Եվրոպական քաղաքականության
ինստիտուտի «Արդար Եվրոպա » ծրագրի ղեկավար ) Կառլոս Գոմես Դել Տրոնկոն, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի գործատուների խմբի անդամ Օլեգ Ռոյբուն։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը իր խոսքում նշեց, որ պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը Հայաստանում վերջին շրջանում աստիճանաբար դառնում է ավելի համակարգային և ինստիտուցիոնալ, ինչը կարևոր ձեռքբերում է։ Նա առանձնացրեց նոր ձևավորված ՔՀԿ-հարթակների և պետական մարմիններին կից հանրային խորհուրդների դերը՝ ընդգծելով, որ դրանք կոչված են ապահովելու քաղաքացիական մասնակցություն և հասարակական վերահսկողություն քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում։
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ այս խորհուրդները դեռևս հաճախ գործում են ավելի ֆորմալ ներգրավվածության տրամաբանությամբ և չեն ապահովում ակնկալվող իրական ազդեցությունը։ Նա շեշտեց, որ անհրաժեշտ է հստակ չափանիշներով և մասնագիտական ներուժով կազմակերպությունների ներգրավում, ինչպես նաև հանրային խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացում։
Խոսքում կարևոր տեղ զբաղեցրեց նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման հարցը։ Նա նշեց, որ ոլորտում դեռևս բացակայում է համապարփակ պետական ռազմավարություն, իսկ առկա նախաձեռնությունները հիմնականում հատվածական և կարճաժամկետ են։ Այս համատեքստում ընդգծվեց միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպական միության աջակցությունը, որոնք տվել են շոշափելի արդյունքներ, սակայն նաև մատնանշվեց, որ համագործակցության և ֆինանսավորման գործընթացներում որոշ միջազգային կազմակերպությունների կողմից անհրաժեշտ է ապահովել առավել թափանցիկ և կանխատեսելի մոտեցումներ։ Նա նաև շեշտեց, որ բարձր արդյունավետություն հնարավոր է ապահովել միայն համակարգային լուծումների և համատեղ ջանքերի միջոցով՝ այս դիտարկումները ներկայացնելով որպես կառուցողական առաջարկներ և ազդակ՝ ուղղված ոլորտի զարգացմանը։
Մանրամասները տեսանյութում։
Պանելային մյուս քննարկումները վերաբերվել են Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, վիզաների
ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, Տարածաշրջանային անվտանգության ամրապնդում և խաղաղության գործընթացի
առաջխաղացմանը, Արհմիությունների, գործատուների միությունների և կառավարության միջև սոցիալական գործընկերության դերը բարեփոխումների իրականացման ոլորտում։
Հանդիպման ավարտին, ԵՄ-Հայաստան քաղհասարակության հարթակը ընդունեց ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին ուղղված հռչակագիրը։