ԻՀԱ փորձագետները՝ JUREMONIA ծրագրի փակման միջոցառման զեկուցողներ

2026 թվականի հունվարի 22-ին Երևանում կայացել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Նորին մեծություն Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև բարձրաստիճան պետական պաշտոնատար անձինք, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետները հանդես են եկել որպես զեկուցողներ պանելային քննարկումների շրջանակում։

Մարիամ Զադոյանը զեկույցով հանդես է եկել քրեական արդարադատության ոլորտի ռազմավարություններին նվիրված պանելային քննարկման ընթացքում՝ ներկայացնելով Ասոցիացիայի կողմից իրականացված ոստիկանության բարեփոխումների մշտադիտարկման հիմնական արդյունքները և ընդգծելով ընթացակարգային առաջընթացի ու իրական ազդեցության միջև առկա անհամաչափությունը։

Մարիաննա Ավագյանը զեկույցով հանդես է եկել ճգնաժամային արձագանքի, արդարադատության մատչելիության և մարդու իրավունքների թեմայով պանելային քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ծրագրի արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ։

Միջոցառման լուսանկարները տրամադրվել են «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից։