Դոհայում կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ գրանցած երկրները շարունակում են ներկայացնել իրենց հաջողված փորձը

Կատարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 15-19-ը տեղ է ունենում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովը նվիրված է «Ձևավորելով վաղվա բարեվարքությունը» ընդհանուր թեմային, որի շրջանակներում քննարկվում են հակակոռուպցիոն քաղաքականության, ամբողջականության և թափանցիկության ամրապնդման, միջազգային համագործակցության և կայուն զարգացման հարցեր։ Համաժողովը հարթակ է տալիս պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը՝ փորձի փոխանակման, լավագույն փորձի տարածման և համատեղ լուծումների մշակման համար։

Դեկտեմբերի 17-ին կազմակերպվել են կարևոր թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը և ԻՀԱ-ի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը։

Անցկացվել է «Ավելի ուժեղ միասին – Կոալիցիաների ստեղծում Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով ՄԱԿ-ի Թմրամիջոցներիի և հանցավորության գծով գրասենյակի և Միջազգային արժույթային հիմնադրամի համատեղ պանելային քննարկումը։ Քննարկման ընթացքում շեշտվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ամբողջ հասարակության ջանքերի մոբիլիցացիա, որը կմիավորի կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և ոչ պետական շահագրգիռ կողմերին։ Ներկայացվել է, թե ինչպես կարող են կոալիցիաները և ցանցերը լրացնել միմյանց՝ ամրապնդելով բարեվարքության և հաշվետվողականության համակարգերը և աջակցելով ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացմանը։

Տեղի է ունեցել նաև «Ձևավորելով վաղվա բարեվարքությունը» թեմայով առանձին պանելային քննարկում, որտեղայլ հարցերի հետ միասին, ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրի՝ Բոտսվանայի փորձը։

Տեղի է ունեցել է նաև «Հակակոռուպցիոն համակարգերի կառուցում տեղական կառավարման համար» թեմայով պանելային քննարկումը։ Միջոցառումը քննել է ազգային հակակոռուպցիոն պարտավորությունների և ռազմավարությունների թարգմանությունը տեղական մակարդակում արդյունավետ իրականացման։ Նիստը ուսումնասիրել է գործնական շրջանակներ և մեխանիզմներ, որոնք բարձրացնում են տեղական մակարդակի հաշվետվողականությունը և կառուցում են կայուն հակակոռուպցիոն համակարգեր։

Պանելայի քննարկման հաջորդ նիստում Կատարի պետությունը ներկայացրել է իր «Բարեվարքության և թափանցիկության խթանման և կոռուպցիայի կանխարգելման ազգային ռազմավարություն 2025-2030»-ը։ Կատարիի կողմից ներկայացված այս առաջին ռազմավարությունը հատվածային ռազմավարություն է՝ 16 իրականացնող և 35 աջակցող մարմիններով, որը պարունակում է ավելի քան 78 ծրագիր՝ ռազմավարության նպատակների և խնդիրների իրականացման համար։

Բացի պաշտոնական նիստերին մասնակցությունից, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը համաժողովի շրջանակներում ունեցել են տեղեկատվական հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների անդամների հետ և ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ։

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։