«Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթ

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի գրանցման մեկնարկը։

Մրցույթի նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների ներգրավվածությունը արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների ոլորտների զարգացման և դրանց վերաբերյալ ընկալումների ձևավորման գործում։

Մրցույթին հրավիրվում են մասնակցել միջին և ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները, ինչպես նաև ուսանողները։

Մրցույթին մասնակցել ցանկացողները  կարող եք գրանցվել այստեղ ։

Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նկարված յուրօրինակ նկարները «Պատկերի՛ր արդարությունը» խորագրով։ Աշխատանքները պարտադիր կերպով պետք է վերաբերվեն ոստիկանության, արդարադատության կամ մարդու իրավունքների ոլորտներին։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Չափանիշ Բացատրություն Միավոր
Գրավչություն Գնահատվում է նկարի ոճային և գունային ակնահաճո լուծումը 5
Բովանդակություն Գնահատվում է աշխատանքի միջոցով հանրությանը ուղերձ հասցնելու կարողությունը 3
Նորարարություն Գնահատվում է թե որքանով է աշխատանքը նորարար 2
Ընդամենը   10

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Նկարչական մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․

  1. Նկարված A3 չափի թղթի վրա
  2. Նկարված ձեռքով, այլ ոչ թե արտատպված կամ տպված
  3. Համապատասխանեն և բխեն բացառապես մրցույթի խորագրից
  4. Կարող են օգտագործվել ցանկացած տեսակի նկարչական նյութեր (մատիտ, յուղամատիտ, ջրաներկ և այլն)։
  5. Նկարչական մրցույթի համար ներկայացնել նկարը JPEG/JPG կամ PNG տարբերակով։
  6. Աշխատանքները պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի առարկայի հատվածում նշելով մրցույթի խորագիրը և աշխատանքի հեղինակի անունը և ազգանունը։

Նշենք, որ գնահատման հանձնաժողովի կողմից կդիտարկվեն մրցութային այն աշխատանքները, որոնք համապատասխանում են վերոնշյալ տեխնիկական չափանիշներին։

ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ

  • Մրցույթի գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 31-ը, ժամը 23։59
  • Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5-ը, ժամը 23։59
  • Արդյունքների ամփոփում՝ մինչև հոկտեմբերի 15

ԿԱՐԵՎՈՐ․ մրցույթի մանրամասներին և մրցույթին մասնակցել ցանկացողների հարցերի պատասխանելու նպատակով նախատեսվում է օգոստոսի 22-ին, ժամը 14։00-ին իրականացնել իրազեկման առցանց հանդիպում։ Հանդիպման հղումն այստեղ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54 01 99 հեռախոսահամարով։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան հավաստագրեր և մրցանակներ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: