Վարպետաց դաս բյուջետային ուսումնական ծրագրի հրավիրյալ փորձառու փորձագետ Հովհաննես Ավետիսյանի կողմից

025 թվականի մարտի 25-ին տեղի ունեցան վարպետաց դասեր բյուջեի վերլուծության պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով: Դասընթացները վարեց հրավիրյալ փորձառու փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Վարպետաց դասերն իրականացվեցին ծրագրի շրջանակներում՝ մեկնարկած երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլի և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի շրջանակներում:

Դասընթացի հիմնական նպատակը երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մոտ արդեն իսկ ստացած տեսական գիտելիքների հիման վրա բյուջեի վերլուծության պրակտիկ հմտությունների զարգացումն էր:

Միջոցառման մեկնարկին մասնակիցները լրացրեցին փորձագետի կողմից մշակված գիտելիքների ստուգման սկզբնական թեստը: Այնուհետև ծավալվեց քննարկում մասնակիցների և փորձագետի միջև՝ ծախսերի, եկամուտների, պետական բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ:

Գործնական մասում մասնակիցները փորձագետի օգնությամբ կատարեցին վերլուծական վարժություններ՝ պետական պարտքի, ՀՆԱ ցուցանիշի և հարկերի հաշվարկմամբ ու գծապատկերների կազմմամբ:

Դասընթացի վերջում մասնակիցները լրացրեցին գիտելիքների ստուգման վերջնական թեստ՝ գիտելիքների աճը գնահատելու նպատակով: Դասընթացներն անցկացվեցին հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով, ինչը հնարավորություն տվեց Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: