Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիքը-դիտարկումները և առաջարկությունները Դատական օրենսգրքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2025 թվականի հունվարի 8-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Դատական դեպարտամենտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։ 
 
Այստեղ ներկայացնում ենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիքը-դիտարկումները և առաջարկությունները հիշյալ նախագծերի վերաբերյալ։