Դեկտեմբերի 17-ին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի ունկնդիրներն ունեցան առցանց այցելություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հանդիպում ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի օգնական/ազդարարման պատասխանատու Միլենա Տոնեյանի հետ։ Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակներում։
Առցանց հանդիպման սկզբում Միլենա Տոնեյանը և ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը ողջույնի խոսքով հանդես եկան։ Նրանք խրախուսեցին մասնակիցներին հանդես գալ ակտիվ հարցադրումներով և դիտարկումներով։
Ապա Միլենա Տոնեյանը ներկայացրեց ունկնդիրներին ՄԻՊ գրասենյակի գործառույթները, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում իրենց դերը և կարևորությունը։ Ներկայացուցիչն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի կողմից ազդարարներին տրվող խորհրդատվություններին, ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման արշավներին ինչպես ՄԻՊ-ի այնպես էլ այլ կառույցների կողմից։
Հանդիպման եզրափակիչ մասում ունկնդիրները հնարավորություն ունեցան մանրամասն հարցեր ուղղել ՄԻՊ ներկայացուցչին։ Ունկնդիրները հետաքրքրվեցին ազդարարներին տրվող խորհրդատվությունների գաղտնիության պահպանման երաշխիքներից, իրազեկման աշխատանքներից և ՄԻՊ գրասենյակի այլ առանցքային գործառույթներից։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: