Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ունեցան վիրտուալ այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկած Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի ունկնդիրների հաջորդ  առցանց այցելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր։ Ունկնդիրներին հյուրընկալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունները կատարող՝ Մարիամ Գալստյանը։

Հանդիպումը մեկնարկեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Մարիամ Զադոյանի, ապա Մարիամ Գալստյանի ողջույնի խոսքերով։ Նրանք ողջունեցին ունկնդիրներին հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ և խրախուսեցին երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հակակոռուպցիոն պայքարում։

Մարիամ Գալստյանը մանրամասն ներկայացրեց Հանձնաժողովի առանցքային դերակատարությունը կոռուպցիայի կանխարգելման գործում: Նա հատկապես կարևորեց բարեվարքության գնահատման մեխանիզմները, հայտարարագրման թափանցիկ գործընթացը և հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ազդարարման համակարգին և Հանձնաժողովի դերին՝ բարեվարքության վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրության գործում:

Հանդիպման ավարտին ունկնդիրներն իրենց հուզող հարցերը հղեցին ԿԿՀ  նախագահի պարտականությունները կատարողին՝ հետաքրքրվելով Հանձնաժողովի կողմից՝ կոռուպցիայի կանխարգելման նպատակով իրականացվող կրթական նախաձեռնություններից, առկա մարտահրավերներից և կոռուպցիային դեմ պայքարում Հանձնաժողովի արձանագրած հաջողություններից։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: