Գրանցվել է ազդարարումների ավելի քան 200 տոկոս աճ․ ավարտվեց ազդարարման արշավի ևս մեկ փուլ

Երևանի քաղաքապետարանում և Արդարադատության նախարարությունում միաժամանակ ընթացող 2 վերապատրաստումներով նոյեմբերի 29-ին ավարտվեց ազդարարման արշավի ևս մեկ փուլ։ 

Այն մեկնարկել էր Երևանի պետական համալսարանից, փորձագետները եղել են նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Համապետական իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հատուկ հոսքի ընդունելությունը։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության առաջնահերթ ուղղություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, և այս համատեքստում մեծապես կարևորվում է ազդարարման համակարգը։ 

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ շուտով  կամփոփվի արշավի մեկամյա շրջափուլը, որի ընթացքում արդեն իսկ գրանցվել է ազդարարումների ավելի քան 200 տոկոս աճ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: