«5 օր «Գազելի» մեջ եմ անցկացրել»․ արցախից բռնի տեղահանված

Մարտակերտի շրջանի Ներքին Հորթաղից է բռնի տեղահանվել Էվելինա Անդրյանը։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ գյուղից դուրս են եկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Եկել են մայրաքաղաք Ստեփանակերտ։ Տիկին Էվելինան 5 օր անցկացրել է «Գազելի» մեջ,ապա տեղափոխվել է Երևան։ 

Նա այժմ բնակվում է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում։ Հիշում է, որ երկհարկանի տուն է փլվել, ինչի հետևանքով մահացել են տանը գտնվող տատն ու թոռը։ Ռմբակոծության հետևանքով բեկորներ են դիպել նաև իր տանը։ Նա բաց է թողել իր ընտանի թռչուններին ու արագ հեռացել։

«Միայն անձնագիրս եմ վերցրել։ Տան վարձ եմ տալիս, բայց ոչ բաղնիք կա, կտուրից կաթում է։ Եթե իմանամ, որ Հայաստանի գրանցում անեմ, նույն րոպեին տուն կտան, կանեմ։ Տան համար եմ պայքարում։ Վարձ եմ տալիս, կոմունալ եմ տալիս, հիմա էլ փայտի խնդիր ունենք»,-նշեց նա։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: