«Քիչ էր մնացել, որ մեզ կոտորեն»․ բռնի տեղահանված

Պաշա Առստամյանը բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։

Մի կերպ են փրկվել․ «Քիչ էր մնացել, որ մեզ կոտորեն։ Ավտոմատը քաշել են, մեկը ձեռքով հրել է, ասել է՝ պետք չի»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեվ նա։

Մարտակերից սեպտեմբերի 19-ին են դուրս եկել, մի քանի օր մնացել են Ստեփանակերտում, որից հետո էլ եկել են Ծաղկաձոր համայնք։ Ավտոբուսներով են եկել, Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ստուգել են ու բաց թողել։

Ինքն ու կինը վարձով են բնակվում։ Կինն առողջական խնդիրներ ունի։ Ասում է, որ պետական աջակցություններից օգտվել են, որևէ խնդիր չի առաջացել։ Միայն 2023 թվականի սեպտեմբեր ամսվա թոշակը չի ստացել։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մանրամասները՝ տեսանյութում։