«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 6-ին «Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը եւ իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները», «Բարեվարքության համակարգի տարրեր» խորագրերով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ), Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաաստան Բարեվարքություն» ծրագրի և Արդարադատության նախարարության ջանքերով։
Սյուզաննա Սողոմոնյանը ընդգծեց հատկապես նվերների տնօրինման եղանակները, որոնք ներկայացված են այս տարի Կառավարության կողմից ընդունված որոշմամբ։ Դրա համաձայն, եթե նվերների արժեքը գերազանցում է թույլատրելի շեմը, հնարավոր է լինում որոշակի եղանակներով օգտագործել։ Բայց այդ, բոլոր այն նվերները, որոնք շուտ փչացող են, կամ անհապաղ իրացման կատեգորիաների տակ են ընկնում, պահպանության կանոնների վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Մանրամասները՝ տեսանյութում։