Կառավարության պնդումը, թե նախագիծն արդարության ու հավասարության սկզբունքից է բխում, ճշմարիտ չէ․ Կարեն Զադոյան

«Կառուցողական երկխոսությունն իրենից ենթադրում է մասնակցություն և պատասխանատվություն, 2 րոպե հետո հրավերի մերժումը, կարծում եմ՝ հակառակ դրսևորումն է»,-այս մասին հարկային բեռի ավելացման վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Նա կոչ արեց փոխվարչապետին գալ և կազմակերպությունների հետ խոսել։

«Կառավարության պնդումը, թե նախագիծն արդարության ու հավասարության սկզբունքից է բխում, ճշմարիտ չէ․ ես ուզում եմ մեր քաղաքացիները, ՓՄՁ-ները սա հստակ գիտակցեն»-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։